ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հնարավոր է համարել Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի և ՈՒկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկու հետ եռակողմ հանդիպումը։ Սպիտակ տան Հարավային մարգագետնում լրագրողների հետ զրույցում նա նշել է, որ Միացյալ Նահանգները կարող է երկրորդական պատժամիջոցներ կիրառել Ռուսաստանի նկատմամբ, եթե ՈՒկրաինայում իրավիճակի կարգավորման հարցում հաջողություն չարձանագրվի։               
 

Բաքվում Իրանի պաշտպանության նախարարի բանակցությունների հիմնական թեմաներից էր Ղարաբաղի հարցը

Բաքվում Իրանի պաշտպանության նախարարի բանակցությունների հիմնական թեմաներից էր Ղարաբաղի հարցը
23.02.2018 | 11:27

Իրանի Իսլամական Հանրապետության քաղաքականության հիմնական շեշտադրումներից մեկը բոլոր երկրների տարածքային ամբողջականության հանդեպ հարգանքն է: Իրանի IRNA գործակալության փոխանցմամբ՝ Բաքվում մամուլի ասուլիսի ժամանակ հայտարարել է ԻԻՀ պաշտպանության նախարար գեներալ Ամիր Հաթամին: Նա Բաքվում է երկօրյա այցով:

Հաթամիին ընդունել է Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը: Բանակցությունների ընթացքում, ըստ «ԱզերԹԱջի», կողմերը հատուկ ուշադրություն են դարձրել Իրանի և Ադրբեջանի ռազմա-քաղաքական կապերի ամրապնդմանը: «Համոզված եմ, որ Ձեր այցը Բաքու մեր ռազմական և ռազմատեխնիկական համագործակցության ներկա վիճակը քննարկելու հարմար առիթ է: Բացի այդ, մենք այս բանակցությունների ընթացքում կարող ենք քննարկել Իրանի և Ադրբեջանի հետագա համագործակցության հեռանկարները»` ասել է Իլհամ Ալիևը:

Դատելով լրատվամիջոցների հաղորդագրություններից` բանակցությունների հիմնական թեմաներից մեկը Լեռնային Ղարաբաղի հակամարտությունն էր: «Ղարաբաղյան հակամարտության չլուծված կարգավիճակը լրջորեն սպառնում է տարածաշրջանային կայունությանը: Մենք, սակայն, երախտապարտ ենք Իրանի իշխանություններին գործադրած այն ջանքերի համար, որոնց նպատակն է հայ-ադրբեջանական հակամարտությունը լուծել` Ադրբեջանի տարածքային ամբողջականության և ինքնիշխանության սկզբունքների հիման վրա»` ասել է Ադրբեջանի պաշտպանության նախարար Զաքիր Հասանովը:

Դիտվել է՝ 2142

Մեկնաբանություններ